Կանադական iNexxus-ի հաջողությունները ՀՀ-ում՝ հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդներով

Կանադական iNexxus-ի հաջողությունները ՀՀ-ում՝ հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդներով

PanARMENIAN.Net - Շատերի համար այն միտքը, թե ինչ է տեխնոլոգիական ապագան պլանավորում իրենց համար և ուր է տանում, դարձել է ամենօրյա մտքի վարժանք, մինչդեռ iNexxus-ում այդ ապագան որոշել են կառուցել հայրենի երկրում հայրենաբնակ ու հայրենադարձած տաղանդների ջանքերով։

iNexxus-ի թիմին միանալու հնարավորությունները

Ինչպես արդեն կռահեցիք, հայրենասիրությունն այստեղ ուրիշ արժեք ունի ու հաճելիորեն զարմացնում են գրասենյակում գտնվող այն բոլոր դետալները, որոնք խորհրդանշում են հարգանքն ու սերը դեպի սեփական հայրենիքը։ iNexxus CEO և համահիմնադիր Րաֆֆի Քեհնելյանի աշխատասենյակի պատշգամբից փաքցված դրոշը դժվար թե վրիպած լինի Կասկադով քայլող յուրաքանչյուր քաղաքացու կամ զբոսաշրջիկի ուշադրությունից։ Րաֆֆին պատմել է՝ ինչպես որոշեց ներկայացուցչություն բացել Հայաստանում։

«Մասնագիտություն ընտրելիս միշտ մտածում էի այն ուղղությամբ, որպեսզի կարողանամ Հայաստանում իմ ներկայությունն ունենալ։ Այդ ժամանակ ՏՏ-ն աճում էր աշխարհում և Հայաստանում նույնպես։ Ու որոշեցինք հիմնադրել iNexxus ընկերությունը Կանադայում ու կարճ ժամանակ անց՝ 2012 թվականին բացեցինք ներկայացուցչական գրասենյակը Հայաստանում և հաստատվեցինք այստեղ։ Այդ ժամանակ iNexxus-ն առաջին ընկերություններից էր, որ իր մասնաճյուղը բացեց այստեղ։ Կարողացանք շատ տաղանդավոր մասնագետներ գտնել և հավաքագրել ու ընդլայնել մեր թիմը մինչ այսօր»,- նշել է նա։

Որ ուղղություններում է հիմնականում ընկերությունը գործունեություն ծավալում և ինչ մասնագետներ են ներգրավված

«iNexxus-ն արդեն մոտ 10 տարի զբաղվում է թվային մարքեթինգով և վեբ ծրագրավորմամբ։ Հայ լինելով՝ մեզ համար շատ մեծ հպարտություն է, որ բավականին տաղանդավոր երիտասարդներ ունենք ՏՏ-ում, մարքեթինգում, թվային ոլորտում, ու դա էլ լրացուցիչ պատճառ հանդիսացավ, որ այսօր մեր թիմում ունենք 7-8 տարբեր մասնագիտությամբ աշխատակիցներ։

Այս պահին Հայաստանում ունենք 20-ից ավելի աշխատակից, որոնց 20%-ը սփյուռքի տարբեր երկրներից են։ Այսինքն՝ հայրենադարձության միտումը կա, որ մարդիկ վերադառնան հայրենիք, հաստատվեն այստեղ և աշխատեն iNexxus-ում։ Նոր մասնագետներ հավաքագրելիս էլ կարևորում ենք միջազգային շուկայում փորձի առկայությունն ու մեծ նախագծերի մեջ ներգրավվելու պատրաստակամությունը»,- նշել է նա։

iNexxus-ը նախագծեր է իրականացնում համաշխարհային այնպիսի գիգանտների համար, ինչպիսիք են՝ Corona, Ford, Sony ընկերությունները, և բնականաբար այս միջազգային գործընկերություններից թիմի մասնագիտական պատրաստվածությունը միշտ քայլ առաջ է գնում։ Մասնագիտական աճի ի՞նչ հնարավորություններ կան, որոնք տրամադրում է iNexxus-ը՝ որպես գործատու։

«iNexxus-ում մենք միշտ գործակցել և գործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ թե թրեյնինգների, թե խորհրդատվությունների մասով։ Մենք Forbes Agency-ի անդամ ենք, որի միջոցով շատ կարևոր ու տարբեր նորություններ ենք ստանում, ինչպես նաև փորձառու մասնագետների հետ ենք աշխատում, ովքեր օնլայն կամ օֆլայն, Հայաստան գալով, մեր թիմի համար թրեյնինգ են կազմակերպում տարբեր ուղղություններով՝ վաճառք, մարքեթինգ և այլն։ Մենք նաև Հայաստան ենք հրավիրում փորձառու մասնագետների, որպեսզի մեր աշխատակիցները նոր հմտություններ կարողանան ձեռք բերել և այնուհետև կիրառեն վերջիններս իրենց աշխատանքում»,- պատմել է Րաֆֆին։

Ինչ ազդեցություն է ունեցել համավարակը iNexxus-ի աշխատանքային մոդելում

«Համավարակը շատ բան փոխեց մեր իրականության մեջ, բայց կարողացանք հաղթահարել։ Նախ, ցույց տվեց, որ մեր աշխատակիցները պետք է կարողանան ադապտացվել տարբեր խնդիրների և միշտ լուծումներ գտնեն վերջիններիս համար։ Իհարկե, որոշ չափով մեզ համար հեշտ էր, որովհետև օնլայն մենեջմենթի տարբեր ծրագրեր էինք օգտագործում ծրագրավորման կամ այլ նախագծերի համար։ Բայց մենք պետք է լինեինք ավելի արդյունավետ ու կարողացանք գրանցել 30 – 40 % աճ մեր աշխատանքում։ Այստեղ կցանկանամ անպայման մեջբերել իմ գործընկերների միտքը. «Հայաստանը ՏՏ գաղտնիքն է, այստեղից կարելի է աշխարհի տարբեր երկրների հետ աշխատել տարբեր ժամային գոտիներում և հաջողակ լինել»,- նշել է նա։

Ինչ նորույթներ են սպասվում iNexxus-ում

«Մարքեթինգային ու բրենդինգային ծառայություններին զուգահեռ iNexxus-ն արդեն մշակում է իր սեփական՝ AI, մոբայլ, NFT, Crypto, BitCoin-ի հետ կապված պրոդուկտները։ AI պրոդուկտն արդեն պատրաստ կլինի մի քանի ամսից, որը համալրված է Արհեստական բանականության ամենավերջին տվյալների բազաներով և ծրագրերով, և համոզված ենք, որ այն համաշխարհային մեծ մասշտաբ կունենա»,- պատմել է Րաֆֆին։

Դմիտրին, ով Software և Development թիմի ղեկավարն է, իր հերթին պատմել է, թե iNexxus-ի ՏՏ միջավայրն ինչ հնարավորություններ է տալիս ոլորտի մասնագետներին։

«iNexxus-ը, լինելով միջազգային կազմակերպություն Հայաստանում, տալիս է բավականին լայն փորձ և հնարավորություններ սկսնակ և փորձառու մասնագետներին։ Այստեղ կարող են զարգացնել իրենց հմտությունները, օգտվել նոր թրենդային տեխնոլոգիաներից, փորձել դա նոր ռեալ կյանքում նոր ռեալ պրոյեկտներով։

Բոլոր պրոյեկտները, որոնց մենք կյանքի ենք կոչում, օգտագործում են նոր տեխնոլոգիաներ, նոր թրենդեր, այդ թվում նաև բլոկչեյն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ալգորիթմներ։ Մենք փորձում ենք մեր թիմը պահել բուռն մրցակցության մեջ ՏՏ ոլորտում»,- նշել է նա։

Թե ինչպես է թիմը նպաստում մասնագետների կարիերայի աճին ու զարգացմանը, Ռուզաննան՝ սոցմեդիա մարքեթինգի մասնագետը, կիսվել է իր մոտեցմամբ։

«iNexxus-ի առավելություններից մեկն այն է, որ ունի այնպիսի հաղթական թիմ, որի անդամը լինելով, անհնար է լճանալ, քանի որ յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ բան սովորել, ինչն էլ նպաստում է քո ինքնազարգացմանը։ Կարևոր առավելություններից է նաև այն, որ ընկերությունը pet-friendly է, և շնիկին կարելի է տանը չթողնել և իր հետ միասին գալ աշխատանքի»,- պատմել է նա։

iNexxus-ում կարիերայի աճի իր պատմությունն ունի նաև Միլենան՝ սկզբից ընկերությանը միանալով որպես ինթերն, այնուհետև դառնալով մշտական աշխատակից Տվյալների մարքեթինգի և վերլուծության բաժնում:

«Արդեն ութ ամիս է, ինչ միացել եմ iNexxus-ին։ Առաջին երեք ամիսն անցել եմ ինթերնշիփ՝ այս ամբողջ ընթացքում ուսումս համատեղելով աշխատանքի հետ։ Չնայած ժամանակի սղության և ինֆորմացիայի ծավալի, կարողացել եմ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ աշխատակիցներիս օգնությունը ստանալու արդյունքում։ Իրականում շատ կարևոր է աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ չեն վախենում կիսվել իրենց փորձով և գիտելիքներով:

Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում iNexxus-ում ձեռք եմ բերել հաղորդակցման, իրավիճակներից օպտիմալ դուրս գալու, լուծումներ գտնելու հմտություններ, որոնք, կարծում եմ, քիչ կարևոր չեն»,- ասում է նա։

Հայրենիքում կարիերա ձևավորելու ձգտումը Քրիստինայի մոտ միշտ եղել է. նա պատմել է՝ ինչը հատկապես նպաստեց iNexxus-ի թիմին միանալու որոշմանը:

«Ես Լիբանանից եմ ու միշտ հայրենադարձության նպատակ եմ ունեցել, բայց երբեք առիթ չէր ստեղծվել։ Վերջերս, երբ համացանցում աշխատանք էի նայում, նկատեցի iNexxus-ի սոց. մեդիա մարքեթինգի հայտարարությունը, այնուհետև ուսումնասիրեցի ընկերությունը սոց. մեդիաներում և կայքէջում, ու արդեն վստահ գիտեի, որ ուզում եմ միանալ այդ թիմին։ Դա լավագույն որոշումներից էր, որ ես կատարել եմ։ Երբ ընդունվեցի աշխատանքի, իրենք բավականին դյուրացրեցին իմ տեղափոխման հարցերը»- պատմել է նա։

Հարցին՝ ինչն է հատկապես զարմացրել առաջին աշխատանքային օրը, Քրիստինան պատասխանել է. «Իմ գործընկերների հետ ես արդեն իսկ աշխատում էի Լիբանանից հեռահար, բայց երբ որ առաջին անգամ եկա աշխատանքի, չէի սպասում այսքան ջերմ ու ընկերական միջավայր։ Իրենք ոչ միայն գործի միջոցով փորձեցին օգնել, այլ նաև առօրյա հարցերում, որպեսզի հնարավորինս շուտ ադապտացվեմ Հայաստանում»։

Ալեքսանդրան, ով iNexxus-ում աշխատում է որպես Account manager և Communications, կիսվել է, թե ինչն է ամենից շատ սիրում iNexxus-ում.

«iNexxus-ում ամենաշատը սիրում եմ մեր թիմը, մենք հաճախ ենք հավաքվում, զրուցում տարբեր թեմաների շուրջ, փոխանակվում կրեատիվ մտքերով ու գաղափարներով։ Այս ամենը շատ չելինջինգ է, քանի որ ունենք տարբեր մտածելակերպերով բավականին շատ թիմակիցներ, որոնցից ամեն մեկն իր գաղափարն է առաջարկում, որոնց հիման վրա էլ ստեղծում ենք շատ թույն արշավներ։

Մենք նաև մեկս մյուսի նկատմամբ շատ հոգատար ենք, այսինքն ավելի շատ ընտանիքի մաս ենք կազմում, քան գործնական աշխատակազմի։ Այստեղ հնարավորություն կա բարելավելու և նորովի բացահայտելու ինչպես մասնագիտական որակները, այնպես էլ անձնային որակներն ու հմտությունները»։

Թե ինչպես է iNexxus-ն ապահովում նման ջերմ ու առողջ միջավայր, պատմել է Սերգեյը, ով Անձնակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում.

«Ստեղծարար թիմերի հետ միշտ շատ բարդ է լինում առողջ կորպորատիվ մշակույթ ապահովել, բայց iNexxus-ի դեպքում արդյունքը բոլորվին այլ է։ Մենք կարողացել ենք ստեղծել այդ միջավայրը, որը թե մեր գործընկերների, և թե մեր աշխատակիցների ջանքերի շնորհիվ է։

Մի կողմից մեր գործընկերներից կա մշտական պահանջ նոր մտքերով ու մոտեցումներով հանդես գալու, իսկ մյուս կողմից էլ թե Հայաստանում, և թե Հայաստանից դուրս թիմակիցներ ունենալը, մեզ մոտ ձևավորել են թափանցիկ ու առողջ միջավայր, ինչի արդյունքում էլ միշտ կարողանում ենք վերագնահատել մեր հնարավորություններն ու ստեղծել լավագույնը մեր արտիստների համար»։

Նա նաև նշել է՝ ինչով է տարբերվում iNexxus-ը մյուս ընկերություններից։

«Կարևորագույն տարբերակիչ կետը ես կասեի նոր գաղափարների հոսքն է, միաժամանակ և’ մեր գործընկերներից, և’ ընկերությունից։ Մենք զգում ենք պահանջը և ցանկությունը տալու, տրամադրելու նոր հետաքրքիր մտքեր։ Մանավանդ, մենք գործում ենք շատ արագ փոխվող մարքեթինգի ոլորտում, որտեղ յուրաքանչյուր թրենդ փոխվում է օրեցօր, և մենք պետք է հստակ այդ ամեն ինչին հետևողական լինենք։ Մեզ մոտ՝ թիմում, գոյություն ունի այնպիսի հասկացություն, որ չկան վատ գաղափարներ։ Վատ գաղափարները չեն ջնջվում կամ չեղարկվում ընկերության կողմից, այլ բարելավվում են և կիրառվում մեր նախագծերում»։

Զրույցը եզրափակվել է iNexxus ընկերությանը ՄՌ խորհրդատվական ծառայություններ մատուցող Գրանթ Թորնթոն Հայաստանի ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթի հետ, ով պատմել է, թե ինչ մասնագետների պահանջարկ ունեն և ինչ չափանիշներ են կարևորում թեկնածուներին դիտարկելիս.

«iNexxus-ն իր տեսակի մեջ բավականին յուրահատուկ ընկերություն է, քանի որ աշխատում է միջազգային հաճախորդների և միջազգային շուկայի հետ։ Եվ հենց դա էլ պայմանավորում է այն մասնագիտական չափանիշները, որոնց համապատասխան մասնագետներ ենք փնտրում iNexxus-ի համար:

Մասնավորապես, iNexxus-ում կարիք ենք ունենում տեքստային հաղորդակցության մասնագետների, սոց. մեդիա մասնագետների, գրաֆիկ դիզայներների, նախագծի ղեկավարների և այլ նմանատիպ մասնագետների։ Թեկնածուների մոտ հիմնականում կարևորում ենք անգլերենի լավ իմացությունը, ինչպես նաև ժամանակակից մարքեթինգային թրենդներին և տեխնոլոգիական զարգացումներին հետևելը, պրոակտիվությունը և գործնական հմտությունների առկայությունը։

Աշխատանքային բուռն առօրյայի հետ մեկտեղ iNexxus-ում միշտ կարողանում են նաև ժամանակ հատկացնել թիմային միջոցառումներին ու հավաքույթներին, որոնք օգնում են շփվել, ուրախանալ և միևնույն ժամանակ լինել շատ երիտասարդ, ակտիվ և դինամիկ թիմ։

Գործընկերների համար – iNexxus-ում, սկսած Software ծրագրավորողներից մինչև կրեատիվ մարքեթինգի մասնագետները, բոլորն օգնում են գործընկերներին բացահայտել ՏՏ և մարքեթինգի ոլորտների ողջ պոտենցիալը։

Աշխատակիցների համար – iNexxus-ում ընտանեկան ջերմ աշխատանքային միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը մեծ բավականություն է ստանում իր առօրյայից, ինքնազարգանում ու կյանքի ռիթմին համընթաց առաջ շարժվում` օգտվելով աշխատակիցների համար նախատեսված տարբեր արտոնություններից։

Թեկնածուների համար – iNexxus-ը, որպես միջազգային կազմակերպություն, կարիերայի աճի լայն հնարավորություններ է տրամադրում թե սկսնակ, թե փորձառու հայրենադարձներին և հայրենակիցներին։

Հոդվածը պատրաստել է Staff.am-ը:

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---