«Տաշիր պիցցայում» սնվելուց հետո 15 անձ հոսպիտալացվել է․ 2-ը՝ երեխա

«Տաշիր պիցցայում» սնվելուց հետո 15 անձ հոսպիտալացվել է․ 2-ը՝ երեխա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիայի նախնական ախտորոշմամբ։

Նրանք սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվողում:

Քաղաքացիներից 2-ը երեխա են՝ 10 և 13 տարեկան, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---