Փաստաբան․ Առուշանյանի խափանման միջոցի հարցում «Հայաստանի» անդամները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ

Փաստաբան․ Առուշանյանի խափանման միջոցի հարցում «Հայաստանի» անդամները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ

PanARMENIAN.Net - Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է նոյեմբերի 5-ի դատական նիստին միջնորդություն ներկայացնել խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխելու համար։ Այդ մասին հայտնել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ։

«Խոսքը թե գրավի, թե անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորություն սահմանելու Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասել է Ալեքսանյանը, գրում է Aysor.am-ը։

Նա հույս է հայտնել, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում կդրսևորի բացառապես օբյեկտիվություն և արդարադատություն կիրականացնի։

Հոկտեմբերի 17-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կալանքի տակ գտնվող, գործող ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Հաղթել է նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշանյանը կալանավորվել էր հուլիսի 16-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---