Սիդնեյում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնք կոչ էին անում Շուշի այցելել

Սիդնեյում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնք կոչ էին անում Շուշի այցելել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ Սիդնեյի տեսանելի վայրերից հեռացվել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնք կոչ անելով այցելել Շուշի, քողարկված կերպով նաև փառաբանում էին Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Այդ մասին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Գովազդը տեղադրած ընկերության տնօրենին հասցեագրված նամակում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերյանը նրա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ընկերության ակտիվներն օգտագործվել են «Ադրբեջանի բռնապետի կողմից իրականացված էթնիկ զտումների և մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների փառաբանման համար»։

Նամակում նշվել էր նաև, որ գովազդը նաև հոգեբանական տրավմա է հասցնում ավստրալահայ համայնքին և կոչված է չեզոքացնելու Ադրբեջանի սարսափելի ռազմական հանցագործություններն Արցախում։

Նամակում նշվել է նաև, որ թեև գովազդն իբր կոչ է անում ավստրալացիներին այցելել “էթնիկ զտման ենթարկված և օկուպացված Շուշի, այն պարունակում էր նաև մանուշակագույն թռչունի պատկերը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը» Արցախի Հանրապետության բնիկ հայերի հանդեպ”:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---