34.7 մլրդ դրամ՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինվորների կյանքին կամ առողջությանը վնասների հատուցմանը

34.7 մլրդ դրամ՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինվորների կյանքին կամ առողջությանը վնասների հատուցմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 միլիարդ դրամ։

«Ներկայացվել է 579.9 միլիարդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 միլիարդ դրամով, սակայն սրանից 36.2 միլիարդը կուղղվի կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդ դրամը ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա տեղեկացրել է նաև, որ պարգևավճարներ և պատվովճարներ ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը 34,521 է:

«2021-ի պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36,437 անձ: 2022-ի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35,430 շահառուի համար», - ասել է Մկրտչյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---