Սոցապ նախարարության բյուջեն 2022-ին կաճի ավելի քան 15%-ով

Սոցապ նախարարության բյուջեն 2022-ին կաճի ավելի քան 15%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022-ին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 միլիարդ դրամ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Պետբյուջեի նախագծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ սա բնական է, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են:

Նախարարն ասել է, որ սոցապնախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որը ներառում է 93 միջոցառում:

«2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է մոտ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեով նախատեված եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս», - նշել է Տիգրան Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---