Նախարար․ ՀՀ-ում մոտ 20,000 արցախցի կա 5 նոյեմբերի 2021 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ Արցախից ավելի քան 90,000 տեղահանվածների առյուծի բաժինն արդեն վերադարձել է Արցախ՝ այս պահ դրությամբ Հայաստանի տարբեր մարզերում, համայնքներում մոտ 20,000 կամ մի քիչ ավելի արցախցի է շարունակում մնալ։ Նա նշել է, որ այս պահին Արցախում ապրում է ավելի քան 100,000 մարդ, նրանք բոլորը նույն անվտանգային միջավայրում են գտնվում։ «Հայաստանի կառավարությունը, Հայաստանը լինելով Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան սոցիալական ճգնաժամի ժամանակահատվածում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում մեղմելու համար այդ իրավիճակը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, ըստ էության, այդ միջոցառումների շնորհիվ կարելի է համարել հաղթահարված հիմնական ճգնաժամը, որը ստեղծվել էր հետպատերազմյան շրջանում։ Նա նաև տեղեկացրել է, որ աջակցության նոր ծրագիր են իրականացնում, որի մասին հայտարարվել է, արդեն դիմումներն ընդունվում են։ «Աջակցությունը 50,000 և 25,000 դրամ ձևաչափով տրամադրելու ենք տարբեր թիրախային խմբերի։ Հայաստանում այս պահին լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն Արցախի մեր հայրենակիցների համար չկա։ Եթե նախկինում հյուընկալին էինք վճարում արցախցիներին իրենց բնակարաններում հյուրընկալելու համար, հիմա գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ են անում»,- ասել է Մկրտչյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |