ՀՀ դեսպանը և ՄԹ նախարարը քննարկել են ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

ՀՀ դեսպանը և ՄԹ նախարարը քննարկել են ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը քննարկել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի՝ մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը եզրափակիչ փուլում է։

Նախարարի խնդրանքով դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի և ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական և բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը, տեղեկացնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը։

Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։ Դեսպանը և նախարարը քննարկել են նաև մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։

Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Դեսպանը և նախարարն ընդգծել են նշված կարևորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում և վերաբերում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։

Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---