25 մարտի 2009 - 17:36 AMT
«Նարեկացի» մշակութային կենտրոնում կայացել է «Հաճն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը
Նոր Հաճն ոչ մեծ քաղաքը, որը գտվում է Երեւանի մոտ, այդպես է կոչվել ի պատիվ հերոսական Հաճն քաղաքի, որը գտնվում էր Կիլիկիայի լեռնային շրջանում: Ռեժիսոր Գայանե Առաքելյանի եւ «Վերջին անձրեւներ» ստուդիայի կողմից նկարահանված «Հաճն» 30-րոպեանոց փաստագրական ֆիլմը պատմում է քաղաքի եւ նրա զավակների ողբերգական ճակատագրի մասին:

Ֆիլմը պատմում է Հաճն քաղաքի կյանքի մասին, որում մերձակա գյուղերի բնակչության հետ միասին բնակվում էր մի քանի տասնյակ հազար հայ, որոնց մեծամասնությունը 1915թ. ոչնչացվեց կամ տեղահանվեց Դէր Զօր անապատ: Առաջին աշխարհամարտից հետո մի քանի հազար քաղաքացիներ վերադարձան Հաճն, որտեղ 1920թ. 8 ամիսների ընթացքում ստիպված էին պաշտպանել թուրքական բանակի կողմից պաշարված քաղաքը: Արդյունքում քաղաքը հողին հավասարեցվեց, եւ միայն երեք հարյուր հայեր փրկվեցին: Ներկայումս Հաճնի տեղում գտնվում է Սաիմբեյլի թուրքական քաղաքը: