Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ՀՀ նախագահի և վարչապետի դեմ հայցից․ Գործը կարճվել է

Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ՀՀ նախագահի և վարչապետի դեմ հայցից․ Գործը կարճվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:

Ըստ datalex դատական-տեղեկատվական համակարգի, հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Է հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Արդյունքում՝ դատարանը որոշում է կայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։

ՀՀ նախագահի 2021-ի փետրվարի 24-ի հրամանագրով Տիրան Խաչատրյանը ազատվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցվել էին ՀՀ նախագահի նշյալ հրամանագրի կատարումը, և մինչ վարչական դատարանում վիճարկվում էր ազատման իրավաչափությունը, նույն պաշտոնին կատարվել էր նշանակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---