Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանցիները կրակել են՝ սպանելով 1 քաղանձի, 3 վիրավոր կա

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանցիները կրակել են՝ սպանելով 1 քաղանձի, 3 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացիական, որոնցից 1-ը մահացել է, 3-ին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Նոյեմբերի 8-ին Շուշի է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ելույթ է ունեցել զինծառայողների առջև։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---