Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։

ՌԴ մայրաքաղաքում պատվիրակությունը մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նոյեմբերի 6-8-ը Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախում էր՝ ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով։

Արցախում, Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---