10 նոյեմբերի 2021 - 14:48 AMT
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը նոյեմբերի 9-ին լուսավորվել է հայկական եռագույնով։ Այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը։

«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասվում է գրառման մեջ։