Լյուքսեմբուրգում բանաձև են ընդունել՝ չսատարել Ադրբեջան-ԵՄ գործակցությանը, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել

Լյուքսեմբուրգում բանաձև են ընդունել՝ չսատարել Ադրբեջան-ԵՄ գործակցությանը, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևն ընդունվել է միաձայն։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ դա ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---