ՀՀ-ում կորոնավիրուսի 1482 նոր դեպք կա և 43 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1482 նոր դեպք կա և 43 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 325,521-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 43 դեպք է գրանցվել, 36-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6867 դեպք կա, այլ պատճառով՝ 1360։

Ապաքինվել է ևս 1522 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 287,856 է։ Փաստացի բուժվողների թիվը 29,438 է։

Ընդհանուր առմամբ 2,215,632 թեստ է արվել, մեկ օրում` 13,310։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---