25 մարտի 2009 - 20:22 AMT
Հայաստանում հարգել են Անդրանիկ Մարգարյանի հիշատակը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին: Երկրի` երկու տարի առաջ վախճանված վարչապետի հիշատակը հարգել են նաեւ Հայաստանի կառավարության անդամները` Հայաստանի գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ եւ Ազգային Ժողովի ներկայացուցիչները` խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրամյանի գլխավորությամբ:

Անդրանիկ Մարգարյանը սրտի կաթվածից վաղաժամ մահացավ 2007թ. մարտի 25-ին:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հուլիսի 12-ին Երեւանում: 1968թ.-ից եղել է ապօրինի Ազգային Միավորված կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: Հանդիսացել է կառավարող Հանրապետական կուսակցության անդամ: 1995-1999թթ. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջին հավաքի պատգամավոր: 1999թ.-ից Ազգային Ժողովի պատգամավոր, «Միություն» կուսակցության ղեկավար: 2000թ. մայիսից մինչեւ 2007թ. մարտ գլխավորել է Հայաստանի կառավարությունը: