Հունվարի 20-ից Երևան-Կապան կանոնավոր չվերթեր կլինեն

Հունվարի 20-ից Երևան-Կապան կանոնավոր չվերթեր կլինեն

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից հայտ է ստացել Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Կառավարությունն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:

«Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի 2021թ․համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այդ պարտավորությունները մարելու համար է տրամադրվել գումարը։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---