Պոլիտեխնիկը ձեռներեցության անվճար դասընթացներ է կազմակերպում 44 օրյա պատերազմի մասնակիցների համար

Պոլիտեխնիկը ձեռներեցության անվճար դասընթացներ է կազմակերպում 44 օրյա պատերազմի մասնակիցների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) ձեռներեցության անվճար դասընթացներ է կազմակերպում 44 օրյա պատերազմի մասնակիցների համար։ «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» դասընթացների շարքը տեղի կունենա նոյեմբերի 22-26-ը։

Դասընթացները նախատեսված են 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողների և ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձիք ևս կարող են գրանցվել և մասնակցել:

Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին և միջազգային տերմինաբանությանն այդ բնագավառում:

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով:

Դասընթացները կազմակերպում է ՀԱՊՀ-ը` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (Creative Spark) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՄԹ Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել, անցնելով հղումով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---