Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինքից», տեղակալը՝ «Ապրելու երկրից». Հուշագիր են ստորագրել

Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինքից», տեղակալը՝ «Ապրելու երկրից». Հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - «Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։

«Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---