25 մարտի 2009 - 20:23 AMT
Հայաստանի հեռուստաօպերատորների շուկայում մրցակցությունը սրվում է
www.Itel.am ինտերնետ-նախագծի հանձնումը շահագործման իր շուրջը հավաքեց այնպիսի խոշոր հեռուստաօպերատորների, ինչպիսիք են «Վիվասել-ՄՏՍ» եւ «ԱրմենԹել»: Հեռուստաօպերատորների շուկայում մրցակցությունը սրվում է, քանի որ բարձրանում են երրորդ օպերատորի` շուկա մտնելու խոչընդոտները: Այսօր նախագծի շնորհանդեսին պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Վիվասել-ՄՏՍ» եւ «ԱրմենԹել» մտադիր են «միավորել ջանքերը, որպեսզի խոչընդոտեն երրորդ օպերատորի մուտքը շուկա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանն ասել է. «Մենք պետք է միշտ առաջնորդվենք բարի նպատակներով»: Նա ընդգծել է, որ եթե բոլոր խաղացողները զբաղվեն անազնիվ մրցակցությամբ, նրանք առաջին հերթին վնաս կհասցնեն բաժանորդներին: Ռալֆ Հիրիկյանը բերել է Ռուսաստանի օրինակը, որտեղ մրցակցում են ոչ միայն խոշոր, այլեւ փոքր ընկերությունները:

«ԱրմենԹել» (առեւտրական նշանը` Beeline) ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանն իր հերթին նշել է, որ «Վիմպելկոմ» ընկերությունների խմբում խոսում են ոչ թե շուկայի մրցակիցների, այլ գործընկերների մասին: