13 նոյեմբերի 2021 - 10:19 AMT
Միջադեպի պատճառով փակված Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը երկկողմանի բաց է

Միջադեպի պատճառով փակված Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է, տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Ճանապարհը փակվել էր հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպի պատճառով, որի մասին մանրամասներ դեռ չեն հրապարակվել։

«Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 13-ի առավոտյան հայկական և ադրբեջանական կողմերի միջև միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի ժամանակավորապես փակ էր։

Արցախի իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում էին բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ: