13 նոյեմբերի 2021 - 11:19 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1251 նոր դեպք է գրանցվել և 42 մահ

Հայաստանում նոյեմբերի 12-ի`դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 328,081-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1251-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 42 դեպք է գրանցվել, 39-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6976 դեպք կա, այլ պատճառով՝ 1371։

Ապաքինվել է ևս 2192 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 292,092 է։ Փաստացի բուժվողների թիվը 27,642 է։

Ընդհանուր առմամբ 2,237,401 թեստ է արվել, մեկ օրում` 10,338։