25 մարտի 2009 - 20:50 AMT
Հայաստանում My Opera ցանցից օգտվողներն ավելի շատ են, քան ԱՊՀ ցանկացած այլ երկրում
Հայաստանում My Opera սոցիալական ցանցից օգտվողներն ավելի շատ են, քան ԱՊՀ ցանկացած այլ երկրում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Opera Software-ում, այդ մասին ասվում է բջջային Ինտերնետի մասին Opera-ի ամենամսյա զեկույցում: Ինչպես նշվում է զեկույցում, Opera Mini բրաուզերի բջջային տարբերակից օգտվողների թիվն աշխարհում կազմել է 20,5 մլն` ցույց տալով ավելի քան 160% աճը 2008թ. փետրվարի համեմատ: Անցյալ ամիս այցելած էջերի քանակը կազմել է ավելի քան 7,3 մլրդ` 290%-ով ավել, քան անցյալ տարվա նույն շրջանում: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Հայաստանում 2008թ. փետրվարից այցելած էջերի քանակի աճը կազմել է 389,4%:

Նշվում է նաեւ, որ Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն է, որտեղ Opera Mini-ից օգտվողների շրջանում ամենատարածված բրենդն է դարձել Sony Ericsson-ը: Համագործակցության այլ երկրներում առաջատարը Nokia-ն է: