Մխիթարյանն ուզում է ևս 5-6 տարի խաղալ

Մխիթարյանն ուզում է ևս 5-6 տարի խաղալ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ևս 5-6 տարի խաղալ։ Այդ մասին նա ասել է Sport 1-ի եթերում։

«Կցանկանայի, որ դա որքան հնարավոր է երկար տևի։ Բայց դա կախված է շատ գործոններից։ Այս տարիքում հեշտ չէ ինչպես հարկն է կազմվածքիդ հետևել։ Բանականությունս ասում է, որ դեռ կարող եմ 5-6 տարի խաղալ։ Հուսով եմ, մարմինս համամիտ է դրան։ Բայց ես հասկանում եմ, որ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, այնպես որ աշխատում եմ վայելել յուրաքանչյուր պահը»,- ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը 32 տարեկան է: Ընթացիկ խաղաշրջանում նա 11 հանդիպման է մասնակցել Ա սերիայում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---