Փաշինյան․ Ժամանակն է՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի

Փաշինյան․ Ժամանակն է՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով գերիների մասին, ասել է, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննվի։

Նա նշել է՝ զինվորական կանոնագրքում հստակ սահմանվում է, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն՝ երբ մարդը վիրավոր է, անգիտակից։

«Նման դեպքերում, իհարկե, ոչ մի պրետենզիա չի կարող լինել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։

«Ի՞նչ է նշանակում գերի ընկնել։ Գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ»,- ասել է նա։

Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե եղել է արդյոք չկրակելու հրաման՝ Փաշինյանն ասել է, որ «հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի՝ դա կլինի պետական դավաճանություն»։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---