25 մարտի 2009 - 22:30 AMT
ՀԲԸՄ-ն մտադիր է իրականացնել հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանն ուղղված նախագծերը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է:

Զրուցակիցները խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ` Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ կարեւորելով նորաստեղծ սփյուռքի նախարարության դերը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: