Լավրովն ու Լինդեն կքննարկեն ԼՂ հարցը

Լավրովն ու Լինդեն կքննարկեն ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լավրովն ու Լինդեն կքննարկեն նաև ԵԱՀԿ գործունեության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցեր, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությունը տարածաշրջանային ձևաչափերում։

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն վերահաստատել էր իր աջակցությունս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի միջոցով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակմանը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---