Աղաջանյան․ Ամեն ինչ անելու ենք գերիների վերադարձի համար, բայց պետք է քննել՝ ինչպես են այնտեղ հայտնվել

Աղաջանյան․ Ամեն ինչ անելու ենք գերիների վերադարձի համար, բայց պետք է քննել՝ ինչպես են այնտեղ հայտնվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ արել ու անելու է, որ գերիներն օր առաջ վերադառնան հայրենիք։

«Բայց, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պատգամավորը նշել է, թե սա իրավական պետության տրամաբանությունից է բխում։

«Սա նորմալ գործընթաց է, որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է ու պետք է լուծվի իրավական ընթացակարգերով», - ասել է Աղաջանյանը։

Ավելի վաղ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն: «ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ ու պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի. ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», - ասել էր նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---