Էստոնցիների հետ հանդիպմանը Հայաստանի դարպասը պաշտպանելու է Ռոման Բերեզովսկին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կմասնակցի Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում մարտի 28-ին Երեւանի հանրապետական ստադիոնում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունում, «Հիմկիի» դարպասապահն այսօր կմիանա Հայաստանի հավաքականին եւ կմասնակցի հանդիպմանը նախորդող մարզումներին, որոնցից վերջինը տեղի կունենա մարտի 27-ին հանրապետական ստադիոնում:



Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի կողմից Էստոնիայի հետ Հայաստանի հավաքականի հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների հրապարակված ցուցակում Բերեզովսկին բացակայում էր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---