Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջինը քառակի ռիտբերգեր է կատարել19 նոյեմբերի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր է կատարել պաշտոնական մրցումներում։ Ռիտբերգերը գերմանացի մարզիկ Ռիտբերգերի անունը կրող մարզավարժություն է, երբ մարզիկը hետսահքի ժամանակ կատարում է պտուտակաձև ցատկ աջ ոտքի վրա, դեպի ձախ ուղղությամբ՝ ձաձ ոտքը ծնկում ծալած վիճակով և այնուհետև օդում կատարելով մեկ, երկու կամ երեք պտույտներ վայրէջք է կատարում աջ ոտքի վրա: Գեղասահքի այդ տարրը նա ցուցադրել է Ռուսաստանի գավաթի համար մրցումների ազատ ծրագրում, գրում է ՌԲԿ-ն։ 14-ամյա գեղասահորդուհին նաև բազմաթիվ այլ բարդ տարրեր է կատարել և 147․15 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը։ Երկու ելույթի հանրագումարում Պետրոսյանը 2-ն էր՝ 213․26 միավորով։ Ադելիա Պետրոսյանը մարզվում է հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում։ Ընթացիկ շրջանում նա դարձել է պատանիների Գրան պրիի հաղթողը։ Photo. TASS Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |