Մարտական գործողությունների լուսա- և տեսանկարահանում արած ադրբեջանցի զինվորներին հեռացրել են բանակից

Մարտական գործողությունների լուսա- և տեսանկարահանում արած ադրբեջանցի զինվորներին հեռացրել են բանակից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսանկարահանումներ են արել՝ կապված սահմանին մարտական գործողությունների հետ, հեռացվել են բանակից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր լուսանկարներ և տեսանյութեր են տարածում, կապված պետական սահմանին մարտական գործողությունների հետ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել պաշտպանության նախարարության ղեկավարության մոտ»,-ասել են Ադրբեջանի ՊՆ-ում, հայտնում է report.az-ը։

Նշվում է, որ ադրբեջանական բանակի հրամկազմի գործողությունների արդյունքում հայտնաբերվել է զինծառայողների խումբ, որը «կոպտորեն խախտելով գաղտնիության ռեժիմը, նման նյութեր է տարածել»։

Որոշվել է հեռացնել այդ զինծառայողներին ադրբեջանական բանակի շարքերից, իսկ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ «իրավական գնահատական տալու համար»։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան, անդրադառնալով նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման արդյունքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, իր գրառման մեջ նշել էր, որ սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ ադրբեջանական ուժերը դաժան և ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում գերեվարվածների հանդեպ։ Նա նշել է, որ «զազրելի տեսանյութերը» վկայում են «հայ գերիներին ծեծի ենթարկելու հրմշտելու, ինչպես նաև նրանց նվաստացնելու մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---