«Սինոփսիսի» նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում20 նոյեմբերի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Չի-Ֆուն Չանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա Հիշողության պուրակում տնկել արծաթափայլ եղևնի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020-ի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ստացել է 2020-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ Աղդամի ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է աշխատանքը Ըստ Թուրքիայի ՊՆ–ի, կենտրոնի փակման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և ՌԴ հետ համագործակցությամբ Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել |