ԱԳ նախարար․ «Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկվել

ԱԳ նախարար․ «Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքի» թեման չի կարող քննարկման առարկա լինել, հավելելով՝ պետությունները պետք է տարանցում թույլ տան։

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները՝ Միրզոյանն ասել է․ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։

Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ֆրանսիական TV5MONDE հեռուստաալիքին տված հարցազրույցում, լրագրողի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցին ի պատասխան՝ Աղաջանյանն արձանագրել է, որ նման ձևակերպում երբեք չի եղել և չկա եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում և, որ այն ամբողջությամբ հանդիսանում է Ադրբեջանի գործող իշխանությունների հորինվածքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---