«Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Երեւանում

PanARMENIAN.Net - «Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուի մեջ մտել են երեխաների հեղինակած հեքիաթներ եւ պատկերազարդումներ: Յուրաքանչյուր հեքիաթ նվիրված է բնությանը եւ ընթերցողին թույլ է տալիս դառնալ գրքի համահեղինակը` ինքնուրույն հնարելով ամեն հեքիաթի ավարտը: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 27-ին Երեւանի Խնկո-Ապոր անվ. գրադարանում:



«Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուն հրատարակվել է ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով: Ժողովածուն նախապատրաստվել է Հայաստանում Վայրի բնության եւ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի (FPWC) կողմից «Վիվասելլ-ՄՏՍ» աջակցությամբ: Միջոցառման շրջանակներում, բացի գրքի շնորհանդեսից, տեղի կունենան նաեւ CD-կրիչի վրա ժողովածուի աուդիո-տարբերակի եւ բնապահպանությանը նվիրված www.savethenature.am կայքի շնորհանդեսները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---