22 նոյեմբերի 2021 - 11:13 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 272 նոր դեպք կա և 30 մահ

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 334,347-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 272-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 30 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7308 դեպք կա, այլ պատճառով՝ 1405։

Ապաքինվել է ևս 1873 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 307,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 18,150 է։

Ընդհանուր առմամբ 2,311,186 թեստ է արվել, մեկ օրում` 4730։