22 նոյեմբերի 2021 - 12:55 AMT
Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է մահվան 2 դեպք՝ 54-ամյա կին է մահացել և 56-ամյա տղամարդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21,386 քաղաքացու հետազոտություն, որից 3513-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։