22 նոյեմբերի 2021 - 13:36 AMT
ՊՆ․ Իրավիճակը սահմանին կայուն է, սադրանքներ և ուժերի տեղաշարժ չեն եղել

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։

Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈւ կողմից։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։