22 նոյեմբերի 2021 - 14:03 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստման 1-ին դեղաչափը 738,887 քաղաքացի է ստացել

Նոյեմբերի 21-ի դրությամբ Covid-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 1,110,891 պատվաստում, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 738,887 քաղաքացի, երկրորդ՝ 372,004 քաղաքացի։

Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 334,347-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 272-ով: Մահվան 30 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7308 դեպք կա, այլ պատճառով՝ 1404։