Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել23 նոյեմբերի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Տվյալ հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ: Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ 3 տարի առաջ հարուցված քրեական գործն է, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Անցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |