Բաքվում ԱՄՆ դեսպան․ Հուսով եմ՝ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը քայլ առաջ կլինի

Բաքվում ԱՄՆ դեսպան․ Հուսով եմ՝ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը քայլ առաջ կլինի

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, նշելով, որ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ շփումներին, հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումը քայլ առաջ կլինի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։

«Ինձ համար հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը։ ԱՄՆ-ն ջանադրաբար աշխատել է, որ երկրների ղեկավարների ուղիղ հանդիպում լինի։ Հուսով եմ, այդ հանդիպումը քայլ առաջ կլինի երկրների միջև նորմալ հարաբերությունների հաստատման ճանապարհին»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն սատարում է երկրների միջև ուղիղ շփումներին։

«Մենք ողջունում ենք այդ կամքը և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»,-ասել է դեսպանը։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---