Քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթ է հայտարարել

Քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ է հայտարարել։

Մրցույթի նպատակն է Երևանի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել, հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրումը, տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովումը։

Նախատեսվում է, որ հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացում, եկամուտների ավելացում և սպասարկման ծախսերի նվազեցում, անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառում, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցում, երթի միջին արագության ավելացում:

Մասնակցության պայմանները՝

1. Մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.

2. մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք.

3. մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրյա ժամկետում.

4. մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որն, ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական.

5. մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով:

Փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00-ն, հետևյալ հասցեով՝ Արգիշտի 1, հեռախոս՝ 011-514-700։

Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված հայտերի գնահատման ժամանակ մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։ Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվում բանակցությունների արդյունքում ավելի ցածր միավորներ ստացած մասնակիցը, իսկ հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---