Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Իշխանական խմբակցության անդամները հերթական անգամ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը վիճաբանությունից հետո հեռացել էին նիստից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ իշխանական պատգամավորները կեղծ տեղեկություններ են տարածում ընդդիմության թեկնածուի հասցեին, որին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է, թե սուտ է ասում։

Այնուհետև իրավիճակն էլ ավելի է բորբոքվեկ, երբ Մինասյանը հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,-ասել է Մինասյանը։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---