Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստում են 5-11 տարեկաններին23 նոյեմբերի 2021 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Գործընթացը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 23-ին։ Համապատասխան տարիքի 22,000 երեխայի ծնող արդեն պատվաստման հայտ է ներկայացրել Իսրայելի պոլիկլինիկաներ և դպրոցների աշխատակազմեր։ Օրվա ընթացքում պատվաստվելու է նաև Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի որդին՝ Դավիթ Բենեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Իսրայելն ամերիկյան Pfizer ընկերության արտադրության «շատ մեծ ծավալների» պատվաստանյութ է ստացել։ 12-ից բարձր տարիքի երեխաներին Իսրայելում սկսել էին կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռևս հուլիսից։ Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer ընկերության արտադրության պատվաստանյութով Իսրայելի բնակչության պատվաստման ազգային արշավն Իսրայելում մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին։ Ըստ այդ երկրի առողջապահության նախարարության, առաջին դեղաչափով պատվաստվել է արդեն 6.26 մլն իսրայելցի, երկրորդով՝ 5.76 մլն, երրորդով՝ 4.1 մլն։ Իսրայելի բնակչությունը 9.3 մլն է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |