Բանգլադեշի մայրաքաղաքում «Արմաթ» լաբորատորիա կբացվի

Բանգլադեշի մայրաքաղաքում «Արմաթ» լաբորատորիա կբացվի

PanARMENIAN.Net - 2022-ի գարնանը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում նախատեսվում է «Արմաթ» լաբորատորիա բացել։ Լաբորատորիան կբացվի Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան, որը վերաբերել է մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել են Բանգլադեշի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչության թվով 7 պաշտոնյաների թիմից (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարություն) և DIP (Development Innovation Platform) հիմնադրամի 3 ներկայացուցչից:

ԱՏՁՄ գործընկերներն այցելել են «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպել են «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն են հայտնել, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։

«Բանգլադեշի պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր»,-նշել է ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Որոշում է կայացվել, որ բանգլադեշցի երկու խմբավարները, Դաքքայում աշխատանոցի բացումից առաջ, այցելեն Հայաստան՝ «Արմաթի» մեթոդոլոգիայի վերաբերյալ համապատասխան վերապատրաստումներն անցնելու և աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Մոտ ապագայում կդիտարկվի Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ Հնդկաստանում, ապա այժմ՝ Բանգլադեշում։ Ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Մոտ 15,000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---