Սիրադեղյանի հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 4-ին, նրա հայրենի Կոթիում

Սիրադեղյանի հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 4-ին,  նրա հայրենի Կոթիում

PanARMENIAN.Net - Պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի որոշմամբ նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:

Սգո թափորը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին` արտերկրում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---