Ոստիկանություն․ Ոչ սթափ վիճակում մեքենա է վարել 63 անձ, առանց վարորդականի՝ 293

Ոստիկանություն․ Ոչ սթափ վիճակում մեքենա է վարել 63 անձ, առանց վարորդականի՝ 293

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-21-ը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1621 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական վկայականի՝ 293 անձ։ 136 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 10-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 20-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 170-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 34 անձ, հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---