ՀՀ-ում կորոնավիրուսի 592 նոր դեպք կա և 42 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 592 նոր դեպք կա և 42 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։

Ապաքինվել է ևս 1217 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 311,078 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,421 է։

Ընդհանուր առմամբ 2,334,501 թեստ է արվել, մեկ օրում` 7666։

 Ուշագրավ
Հունվարի 21-ին տեղի է ունենալու նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը
«Միայն «իր հաշվին» ձևակերպումն է ճանաչվեց հակասահմանադրական»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների տեղափոխումը
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ»,-գրել է նա
---