Եվրամիությունը փորձում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը «Արեւելյան գործընկերությունում» ներգրավված երկրների վրա

PanARMENIAN.Net - Օրերս ստորագրված Եվրամիություն-Ուկրաինա հռչակագիրը բացառիկ կարեւորություն ունեցող քայլ է Ուկրաինային պետության համար`քիչ բանով է զիջում նարնջագույն հաղափոխությանը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, այդ պնդումը չափազանցություն չէ, իսկ արդյունքներն ու հետեւանքներն իրենց զգացնել կտան մոտ ապագայում:



«Եթե մինչեւ 2009 թվականի հունվարը Ուկրաինայի եւ Սլովակիայի սահմանը եղել է ռուս-եվրոպական, իսկ Ուկրաինան` «անտակ հոր» էր Կրեմլի գազային մեծ խաղում, ապա այժմ ռուս-ուկրաինական սահմանը ձեռք է բերում ռուս-եվրոպական սահմանի կարգավիճակ` համաեվրոպական էներգետիկ ոլորտում Ուկրաինայի ներգրավմամբ: Կրեմլին կոպիտ սպառնալիքներից կամ կոպիտ քայլերից բացի, այլ հակափաստարկ չի մնում: Դա կարող է լինել ապակայունացումը Ղրիմում կամ կազմակերպված հարվածը Կիեւի ուշխանություններին: Սակայն, չնայած այն բանին, որ Ռուսաստանը կաշխատի հնարավորինս արգելելակել ձեռքբերված պայմանավորվածությունները, Ուկրաինայում վերջինիս ապակայունացման ներուժին զգալի վնաս է հասցվել: Ինչպես ինձ թվում է, Եվրամիությունը բավականին երկար էր տատանվում, նախքան միակ ռացիոնալ որոշում կայացնելը: Սակայն լավ է ուշ, քան չափազանց ուշ, այսինքն` երբեք: Այդպիսով, վերանում է 14000 կիլոմետրանոց ցանցով գազի տարանցման կեղտոտ, երբեմն գանգստերային սխեմաների օգտագործման հնարավորությունը», - նշել է փորձագետը:



Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Բարաք Օբամայի կողմից հետխորհրդային երկրների, առաջին հերթին Վրաստանի եւ Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումներին հրապարակորեն հավանություն տալը գործընթացին, սկզբունքորեն, անդառնալի բնույթ է հաղորդում: «Ենթադրում եմ նաեւ, որ Հյուսիսային եւ Հարավային հոսքերի շինարարությունը խնդրահարույց է դառնում: Իսկ ընդհանուր առմամբ, մեկ շաբաթ առաջ Եվրամիության կողմից Nabucco նախագծին հավանություն տալը, Եվրամիության-Ուկրաինա հռչակագիրը հետեւողական գործնական քայլեր են` ուղղված «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ներգրավված հետխորհրդային վեցյակում Ռուսաստանի ազդեցության աստիճանական սահմանափակմանը»: Դրանք նրանց ինքնիշխանության ամրապնդմանն ու Մոսկվայից ինստիտուցիոնալ պաշտպանությանն ուղղված քայլեր են, քանի դեռ վերջինս շարունակում է իր անիմաստ խաղը զրոյական արդյունքով: Զալի փոփոխություն է կրել Եվրամիության եւ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ուժերի հավասարակշռությունը, ինչից հետխորհրդային երկրները միայն շահում են», - ընդգծել է Մեհրաբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---