Սյունիքի մարզպետ. Պոստերը 3 անգամ առաջ ենք տվել, ՌԴ-ն չի համաձայնել՝ վերադարձել ենք ԽՍՀՄ սահմաններ26 նոյեմբերի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, անդրադառնալով մարզի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին, հայտարարել է, որ հայկական կողմը «Կուբաթլուի հատվածում դիրքերը 3 անգամ առաջ է տվել, ՌԴ-ն չի համաձայնել, այդ պատճառով զբաղեցրել են ԽՍՀՄ սահմանները»։ «Ոչ մեկն էլ չի ուզել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է, Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ Սյունիքից մոտ 3000 մարդ ինժեներական աշխատանքներ է կատարել, պաշտպանություն իրականացրել։ «Մի ամիս համագործակցել ենք, որ այդ նեյտրալ «զոնան» պահենք։ Մենք 3 անգամ «պոստերն» առաջ ենք տվել։ Կուբաթլուի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնել։ Մենք պիտի զբաղեցնեինք Խորհրդային միության սահմանները, մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնել։ Չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք, զբաղեցրել Խորհրդային միության սահմանները», - հայտարարել է մարզպետը: 44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |