ՀՀ-ն և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

ՀՀ-ն և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

PanARMENIAN.Net - Բելառուսի անտառային տնտեսության նախարար, ՀՀ հետ առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ռեզերվներ ունեն։

Որպես առևտրատնտեսական գործակցության առաջնություններ նա նշել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկրների շուկաներում, գործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

Նշելով, որ 2021թ․ հունվար-սեպտեմբերին փոխադարձ առևտրի փոքր աճ է գրանցվել՝ 4.5%, Դրոժժան ասել է, որ զգալի ջանքեր է պետք գործադրել վերականգնելու և ավելացնելու համար երկկողմ առևտուրը, գրում է Բելտա գործակալությունը։

Նա կարևորել է կոոպերացիոն նախագծերը։

2021թ․ հունվար-սեպտեմբերին Բելառուսը ՀՀ է արտահանել կաթնամթերք, կահույք, հաշվիչ մեքենաներ, դեղորայք։ Հայաստանը Բելառուս է արտահանում ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ, հատուկ նշանակության ապրանքներ։

Նկատվում է նաև հայկական ներդրումների աճ Բելառուսում, որտեղ հայկական կապիտալով 46 ձեռնարկություն է գործում, այդ թվում 11 համատեղ և 36 օտարերկրյա կազմակերպություններ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---